
Լյուդմիլա Սարգսյանը դեռ սպասում է ԲՀԿ-ի որոշմանը

Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Լյուդիմլա Սարգսյանը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջարկ էր ստացել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար և ընդունել էր այդ առաջարկը:
Քանի որ ԲՀԿ-ն դեռևս չի շտապում որևէ բան ասել իրենց՝ ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, 168.am-ը Լ. Սարգսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն ընդհանրապես չմասնակցի այդ ընտրություններին: Ի պատասխան՝ Լ. Սարգսյանն ասաց. «Չեմ կարող ասել, ես էլ ձեր նման դեռ որևէ տեղեկություն չունեմ և կարծում եմ՝ այսօր երեկոյան արդեն այդ մասին որոշում կկայացվի, ըստ այդմ էլ մենք կշարժվենք»:
Մեր այն հարցին, թե՝ Դուք այդ քննարկումներին չե՞ք մասնակցում, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Դրանք ներկուսակցական քննարկումներ են, կուսակցությունը պետք է որոշի՝ մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, որից հետ կարծում եմ՝ ցուցակները կկազմվեն, կամ մեզ հետ հանդիպում կլինի»:
Անի Քեշիշյան