Սիրիայում պատերազմի մոտալուտ դադարեցման հույսը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատությամբ:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրուսուա Ֆիյոնը հայտարարել է, որ մտադիր է զրպարտանքի մեղադրանքներով դատարան հայցեր ներկայացնել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը՝ խորհրդարանում իր կնոջը, ինչպես պնդվում է, կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման մեղադրանքների կապակցությամբ:
«Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի»։
«Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը»:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վստահ է, որ այն անկախ պետություն կդառնա իր կյանքի ընթացքում:
Աշխարհահռչակ օսկարակիր հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում ներգրավված ողջ խմբին:
«Անցել են ընտրությունները, կարծում եմ, շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվեն: Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին` աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,- ասաց Կ.Կարապետյանը:
Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն Սիրիայում աջակցություն ցույց տալ ելուզակային կազմավորումներին, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից:
Հարավային Կորեան հայտնել է գործողության հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, տեղեկացրնում է Yonhap գործակալությունը:
Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել Ազգային ժողով, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը։
Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ պետական հիմնարկների աշխատողներին բերում են մարտական պատրաստվածության՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Այս օրերին արդեն ընտրողների թարմացված, խորհրդարանական ընտրությունների մաղով անցած ցուցակներն ուղարկում են դպրոցների տնօրեններին, որպեսզի տեսնեն, թե իրենց ծնողներից, աշխատակիցներից քանի հոգի է ռեալ ընտրող։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշատական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ապրիլի 5-ի երեկոյան Նյու Յորքում ելույթ ունենալով «Կանայք արդի աշխարհում» (Women in the World) ամենամյա համաժողովում:
Գերմանիայի դատավորների միության նախագահ Յենս Գնիսան մտահոգություններն է հայտնել Թուրքիայում գրանցվող զարգացումների, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող քաղաքականության առնչությամբ:
Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում:
Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը տհաճ իրադարձություն է դարձել Ռուսաստանի համար, որը պաշտպանում Է Դամասկոսին: The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար:
«Ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել եւ համակարգել գործողություններն այդ եւ այլ հարցերի շուրջ»,- ճշտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում:
Ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։
«Որքան ուժեղ լինի հայկական բանակը, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի: Եթե թշնամին հասկանա, որ մենք կործանարար հարվածներ ենք նրան հասցնելու, հաշվի առնելով նրա բնավարությունը՝ նա չի դիմի այլ քայլերի: Նրանք 2016թ. ապրիլի 2-ին սխալ հաշվարկ էին կատարել եւ ստացել են այնպիսի հարված, որ մինչեւ այժմ չեն համարձակվում հրապարակել իրենց կորուստների ճիշտ պատկերը: Նրանք կրել են ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական մեծ կորուստներ»:
ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու։
Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:
Չեմ կարող նման բան ասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ նորմալ է եղել: Կամ ես փոքր տարածքի վրա եմ աշխատել: Հարց եք տալիս, որին ինքներդ պատասխանում եք, ինչո՞ւ եք էդ ձեւի հարց տալիս:
Այս օրերին վճռվում է՝ ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային՝ չսպասելով 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է իր գործունեությունը շարունակի ընդդիմադիր դաշտում, ուրեմն Դոնթի բանաձևով ԱԺ չորս հանձնաժողով կմնա ԲՀԿ-ին, ու նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ ՀԺ թղթակցին փոխանցել են, որ մինչեւ ժամը 18:00-ն տարածքային ընտրական հանձնաժողովները որեւէ դիմում-բողոք չեն ստացել ուրիշի փոխարեն կեղծ ընտրություն կատարելու վերաբերյալ:
Հայտնի է, որ ԱԺ-ում առանցքային մի քանի հանձնաժողովներ կան: Դրանցից են պետաիրավական և տնտեսական հարցերի հանձնաժողովները։ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է սկսվել ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի միջև։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Փրեսքոթ քաղաքում վաճառվում է աշխարհում ամենաբարձր տունը, որը նախատեսված է մեկ ընտանիքի բնակության համար:
«Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է Մոդեստ Կոլերովը: