Աշխարհին սպառնում է միջուկային սպառազինությունների նոր մրցավազք. The Telegraph
Հակամարտությունները և անկայունությունը կարող են մինչև 20 երկրի դրդել սեփական միջուկային ռումբի ստեղծմանը. կարծում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Գրոսին հայտարարել է, որ աճող հակամարտությունները և անկայունությունը կարող են հանգեցնել չտարածման համակարգում «ճաքերի» առաջացմանը և «դոմինոյի էֆեկտ» հրահրել։
The Telegraph-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Լեհաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան, միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ վերսկսված քննարկումները կարող են աշխարհը դնել «չափազանց խոցելի վիճակում»։




