
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են իշխող Հանրապետական կուսակցությունը և «Ելք» դաշինքը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք» դաշինքի ցուցակը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական վերածնունդ»-ը և ՀՅԴ-ն հայտարարել են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: