ԱՄՆ փոխնախագահի՝ Իրանի հետ բանակցությունների համար նախատեսված այցն Իսլամաբադ անորոշ ժամանակով հետաձգվել է
New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Իրանի հետ բանակցությունների համար նախատեսված այցն Իսլամաբադ անորոշ ժամանակով հետաձգվել է՝ Թեհրանի կողմից արձագանքի բացակայության պատճառով:
Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին. հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահի ուղևորությունը կարող է մեկնարկել ցանկացած պահի, «եթե իրանցի բանակցողները արձագանքեն Թրամփի համար ընդունելի ձևով»։




