Պարսից ծոցի երկրների դեմ կիրառվող իրանական ԱԹՍ-ները, հավանաբար, համալրված են ռուսական տեխնոլոգիական կատարելագործումներով. Կայա Կալլաս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նշել է, թե Պարսից ծոցի երկրների դեմ կիրառվող իրանական ԱԹՍ-ները, հավանաբար, համալրված են ռուսական տեխնոլոգիական կատարելագործումներով:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Պարսից ծոցի գործընկերների հետ՝ սա սահմանափակելու նպատակով, այդ թվում՝ պատժամիջոցների հարցում հնարավոր փոխգործակցության միջոցով։ Մենք նաև ցանկանում ենք խորացնել մեր համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության և պաշտպանության ոլորտներում», – հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։



