Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններում պայթուցիկ չի հայտնաբերվել

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյի երկու կայարաններում` «Ելիզարովսկայա»­ում և «Ուլիցա Դիբենկո»­ում պայթյունավտանգ իրեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-­ը:

Երկու կայարաններն էլ փակվել էին ապրիլի 8­-ի առավոտյան: «Ուլիցա Դիբենկո»­ում իրավապահները կասկածելի իր էին գտել, որը, սակայն, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, որևէ վտանգ չէր պարունակում:

Ներկայում երկու կայարաններն էլ բաց են: Ռուսական մետրոպոլիտենները ապրիլի 3­-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունից հետո անցել են աշխատանքի խստացված ռեժիմի: Այդ ահաբեկչությանը զոհ էր գնացել 13 մարդ, տուժել էին ավելի քան 50­-ը:

Իրավապահ մարմինները հայտնել էին, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930