
Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն աջակցություն է հայտնել «Խոստում»-ը ֆիլմին

Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»ը ֆիլմին: Այս մասին տեսանյութը նա հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում:
«Ես Մելինա Կանակարեդեսն եմ, ես հպարտ հույն ներգաղթյալների թոռնուհին եմ: Ես արժևորում եմ խոստումը պահելն ու երբեք չմոռանալը»,-նշել է նա` հիշեցնելով, որ ապրիլի 21-ին տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:
#KeepThePromise on April 21, 2017 @esrailian pic.twitter.com/n2iM3ljPmv
— Melina Kanakaredes (@TherealMelinaK) April 7, 2017