 
                        Սանկտ Պետերբուրգում մետրոյի ևս մեկ կայարան է փակվել
 
                                    ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրիլի 8ին փակվել է մետրոյի ևս մեկ կայարան` «Ելիզարովսկայա»-ն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մետրոպոլիտենից հայտնել են, որ կայարանը փակ է մուտքի և ելքի համար: Թե որն է կայարանը փակելու պատճառը, չի հստակեցվում:
Ապրիլի 8-ին փակվել էր քաղաքի մետրոյի ևս մեկ կայարան` «Ուլիցա Դիբենկո»-ն: Պատճառն այդտեղ թողնված իրն էր: Ռուսական մետրոպոլիտենն ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունից հետո անցել է աշխատանքի
խստացված ռեժիմի:
Ահաբեկչությանը զոհ էր գնացել 13 մարդ, տուժել էին ավելի քան 50-ը: Իրավապահ մարմինները հայտնել էին, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        