 
                        Բաքվում ընդդիմադիրները հանրահավաք են կազմակերպել
 
                                    Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Բաքվում հանրահավաք է իրականացնում` ընդդեմ կաշառակերության և հանուն քաղբանտարկյալների ազատության: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ցանկություն էր հայտնել հանրահավաքը կազմակերպել ապրիլի 9ին, սակայն քաղաքային իշխանություններն առաջարկել էին այն անցկացնել ապրիլի 8-ին: Ադրբեջանի մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունից ընդդիմադիրներին նախազգուշացրել են, որ հանրահավաքի ժամանակ պետք է հնչեցվեն քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված կոչեր, իսկ որևէ սադրանքի դեպքում ցույցի մասնակիցները պատասխան կտան օրենքով:
Ոստիկանությունը զննում է հանրահավաքի եկած մարդկանց: Անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        