Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են. Գագիկ Ծառուկյան

«Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին»,-ասվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութում։

«Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, որը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին ու վաղը կպայքարի ոսկու համար: Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։

Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930