 
                        Թունիսում բրիտանացի դիջեյին դատապարտել են մուսուլմանական աղոթքի կոչ անող ռեմիքսի համար
 
                                    Թունիսի դատարանը դատապարտել է բրիտանացի դիջեյ Dax J-ին մեկ տարվա ազատազրկման` իր ռեմիքսներում մուսուլմանների աղոթքի կոչեր հնչեցնելու համար: Այս մասին հայտնում է Guardian-ը:
Դատարանի ներկայացուցիչն ասել է, որ դիջեյին մեղադրել են անպարկեշտության հանրային դրսևորման և հասարակական բարոյականությունը խախտելու մեջ:
Միջադեպից հետո գիշերային ակումբը, որտեղ հնչեցվել է ռեմիքսը, փակվել է: Բրիտանացին ռեմիքսը կատարել է Orbit փառատոնի շրջանակում: Միջոցառման կազմակերպիչներն ավելի ուշ ներողություն են խնդրել կատարվածի համար` ընդգծելով սակայն, որ չեն կրում
պատասխանատվություն ստեղծագործության կատարման համար:
«Մենք թույլ չենք տա հարձակում գործել մեր կրոնական զգացմունքների վրա», ասել է Նաբուլ քաղաքի քաղաքապետը: Պարբերականի տվյալներով` դիջեյն անձամբ ներողություն է խնդրել ասելով, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել իր երաժշտությամբ: Guardian-ը քիչ հավանական է համարում, որ Բեռլինում բնակվող երաժիշտն ի վերջո կհայտնվի բանտում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        