Բաժիններ՝

Մահացել է տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն

Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8­-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։ Նրա դուստրը հայտնել է, որ մահը վրա է հասել տարիքի և տարբեր խրոնիկական հիվանդությունների պատճառով։

Ավելի վաղ հայտնել են, որ Գրեչկոն հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում՝ միկրոինֆարկտի կասկածանքով։ Գեորգի Միխայլի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Նա եղել է ԽՍՀՄ տիեզերագնաց­օդաչու,
Խորհրդային Միության կրկնակի հերոս (1975, 1978), տեխնիկական գիտությունների թեկնածու (1967)։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930