Կատարված աշխատանքների ամփոփումից մինչև առաջիկա ծրագրերի ու անելիքների քննարկում:
«Որևէ նախագահ, որևէ քաղաքական ուժ, համոզված եղեք, չի գնա այնպիսի լուծման, որ խաղաղության դիմաց տարածքներ զիջի։ Հակառակը՝ այդպիսի զիջումը կբերի պատերազմի, որովհետև, եթե մենք տարածքներ ենք զիջում, մեր շփման գիծը երկու անգամ ավելանում է, մենք կորցնում ենք այն առավելությունները, որ այսօր ունենք, մենք կորցնում ենք ճանապարհները, որ ապահովում են զորքի տեղաշարժը, հասանելի են դառնում բոլոր մեր շրջկենտրոններն Արցախում»:
ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին: Եթե իշխանական դաշտում ամեն ինչ կարծես թե պարզ է և կայուն, ու հրաժարականներ չեն սպասվում, ապա ընդդիմադիր դաշտում, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկները շատ հավանական են։
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան համաձայնել է հաստատել է Իվան Պիլնիի թեկնածությունը երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում:
«Մեր՝ Իրանի հետ կառուցած հարաբերությունները անցած 26 տարիներին մշտապես զարգացել են դինամիկ, բացասական միտում Հայ-իրանական հարաբերություններում չի արձանագրվել: Չեմ կարծում, որ բացասական փոփոխություն կարձանագրվի նույնիսկ այն պարագայում, եթե իշխանության գա Ռեիսին»:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը:
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի վերաքննիչ դատարաններից մեկը քննարկում է մահմեդական 6 երկրներից ճամփորդությունները կրճատելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը։ Դատարանի երեք դատավորներն արդեն լսել են բանավոր փաստարկներ։
Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի 16 կենտրոնական շրջաններում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել:
«Մեծացել է պատասխանատվությունը, այսինքն՝ նաև աշխատանքի արդյունավետությունը պետք է մեծանա»,- այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածու Վահրամ Բաղդասարյանը։
«Այժմ, Ադրբեջանի կողմից իրադրության սրացումից հետո, պետք է մտածել՝ տեղի կունենա՞ արդյոք այդ այցը, և տեղի կունենա՞ հանդիպում։ Եթե հայկական կողմն աչք փակի այդ սրացման վրա, նա կպարտվի»։
«ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ԱԺ ղեկավարության թեկնածուների հարցը, որը մենք ընդունեցինք ԳՄ-ում, այնուհետև այդ հարցը քննարկվեց խորհրդում և բոլոր թեկնածուներին առաջարկել է ՀՀ նախագահը և կուսակցությունն ընդունել է միաձայն»:
Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչը թվիթերում կատարած գրառումների պատճառով կկանգնի դատարանի առաջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:
ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտարարեց, որ օրենսդիր գործունության մի տեսակով՝ օերնսդրական նախաձեռնության իրավունքի իրացմամբ, շատ է զբաղվել։ Նա հրեքեց, որ կարող է ղեկավարել ԱԺ պետաիրավական հանձնաժողովը։
«Լինելով իսլամական հանրապետություն՝ չեմ կարծում, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրոք, այն հարցերից է, որ Իրանն ինչքան էլ ջերմ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, ինչքան էլ բարձր նշանակություն ունենա այս համայնքն Իրանում, այս հարցում շատ վատատես պետք է լինել, Իրանը չի կարող ընդառաջել: Այլ բան է, որ թողնում են նկարահանել ֆիլմեր Ցեղասպանության մասին, թողնում են հրատարակել գրքեր, հոդվածներ»:
Թուրքիայի Թունջելիի նահանգի ոստիկանները վնասազերծել են պայթյուն նախապատրաստող մահապարտ ահաբեկչին:
Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թվի կրճատման օգտին է խոսում 2 գործոն՝ պատգամավորների թվի կրճատումը և մշտական հանձնաժողովների գործառույթների էական փոփոխությունը։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը:
«Մուդռի մարդ ա, թող լինի»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե գո՞հ է, որ Արա Բաբլոյանն է լինելու ԱԺ նախագահ։
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «պաշտոն է ստանալու» գործադիր մարմնում։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտարարեց անձամբ Գ.Բեգլարյանը։
Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը, որն աշխատելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ԱԺ փոխնախագահների պաշտոնի թեկնածուները, ըստ նրա, չի բացառվում, որ Արփինե Հովհաննիսյանն ու հենց ինքն են՝ Է.Շարմազանովը։
Ստրասբուրգում ստորագրվել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը։
Լեհաստանում երկու մարդ է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները:
Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։ ԱԺ երեք հանձնաժողովը, ըստ Դոնթի բանաձևի, կղեկավարեն «Ծառուկյան» խմբակցությունից երեք պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։
Իրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա ՀաշեմիԹաբան երկրի քաղաքացիներին հորդորել է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար:
Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի:
Մայիսի 16-ին տեղի ունեցած «ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը: Այս մասին տեղեկացնում են «Ելք» դաշինքից: