![](/banners/BeFunky-design.jpg)
Թեհրանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում օրակարգում չէ. Իրանի ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/iran-agn.jpg)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչ մի երկիր չի կարող այնպիսի դրական դերակատարում ունենալ, ինչպես Իրանը, սակայն ներկայումս Թեհրանի միջնորդությունը օրակարգում չէ։ Այս մասին, ինչպես հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոնակ Բահրամ Քասեմին։
Նրա խոսքով՝ Իրանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջնորդական կարևոր դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«Մենք վերականգնել ենք կրակի դադարեցման առաջին լուրջ ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Սակայն որոշ պատճառներով ռեժիմը շարունակական չեղավ»,- ասել է նա։
Բահրամ Քասեմին ասել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է ոչ թե Իրանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, այլ Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները։