Բաժիններ՝

Համբուրգում նոր դատավարություն է սկսվել Էրդողանի մասին երգիծական բանաստեղծության գործով

Համբուրգի դատարանն այսօր ձեռնամուխ է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնավոր հայցի քննմանը՝ ընդդեմ գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի (Jan Böhmermann), որը պահանջում է ամբողջությամբ արգելել Թուրքիայի նախագահի մասին բանաստեղծության տարածումը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանը ZDFneo հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր արտասանել Էրդողանի մասին:

Ապրիլին Մայնցի դատախազությունը սկսել էր նախնական հետաքննություն անցկացնել Բեմերմանի նկատմամբ, իսկ հոկտեմբերին փակել էր նրա նկատմամբ դատական գործը:
Էրդողանը փաստաբանը փորձել էր վիճարկել Մայնցի դատարանի որոշումը Կոբլենցի գլխավոր դատախազությունում, սակայն բողոքը անհիմն էր ճանաչվել։

Ո՛չ Էրդողանը, ո՛չ երգիծաբանը ներկա չեն գտնվել դատական նիստերին, նրանք ներկայացված են եղել իրենց փաստաբանների միջոցով, հայտնել է գերմանական N24 հեռուստաալիքը։

Համբուրգի դատարանն ավելի վաղ մասնակի բավարարել էր Էրդողանի հայցն ընդդեմ երգիծաբանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս