Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերություններում, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Մեկնաբանելով Եվրոպական Միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», – ընդգծել է Մասլեննիկովը։
