
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Միշել Աունին՝ Լիբանանի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և Ձեր առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը իրականացնելու ուժ ու կորով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: