Ուկրաինան, որը հունիսին սկսե լէ նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք:
Մանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան:
Ըստ Իսրայելյանի՝ Ադրբեջանի հետ կապված՝ Իրանն ունի մտահոգություններ՝ Ադրբեջան-Սաուդյան Արաբիա և Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների համատեքստում. «Վերջին շրջանում նկատելի է, որ Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան ռազմատեխնիկական ոլորտում ակտիվ համագործակցում են։ Սաուդյան Արաբիան անմիջապես սպառնում է Իրանի շահերին, և այստեղ շատ մեծ խնդիրներ են առաջանում»։
«Դա նախ և առաջ՝ Հայաստանի համար է կարևոր։ Տրանսպորտի առումով կարող ենք արդեն հաստատապես ընկալել, որ Պարսից ծոցից Սև ծով միջանցքը Հայաստանով՝ Իրանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից մեկն է։ Դա շատ շահավետ է Հայաստանի համար։ Եթե Իրանը ձգտում է ինչ-որ ծրագիր իրագործել, ապա այն միանշանակ իրագործվում է»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Լոնդոնը պատրաստ է 36 միլիարդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 40 միլիարդ եվրո) գումարի փոխհատուցում վճարել Եվրամիության հանդեպ իր հանձնառությունների շրջանակներում, ինչի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, որը վերջերս է վերընտրվել, որոշել է ձեռնպահ մնալ երկրի կառավարության կազմում խոշոր վերադասավորումներից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այն ընկերություններին, որոնք ոչ բավարար չափով են պաշտպանված կիբեռգրոհներից, սպառնացել է մինչեւ 17 մլն ֆունտ ստեռլինգ (22 մլն դոլար) տուգանքներով:
«Թուրքիան որոշեց ռուսների հետ գնալ գործարքի՝ ձեռք բերելու հրթիռային համակարգեր, որը Թուրքիային առանձնապես պետք էլ չի, և շատ դժվար կլինի դա իրականացնել, գործարկել: Կարծում եմ՝ սա իրական գործարք չէր Էրդողանի կողմից»:
«Սինալոա» մեքսիկական կարտելի պարագլուխ Դամասո Լոպես Նունիեսը եւ նրա որդին օգոստոսի 7-ին կանգնել են ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանի առաջ, որտեղ նրանց առաջադրվել են թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքներ:
«Սա ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանը հավատարիմ է իր հարևանի հետ որդեգրած քաղաքականությանը և Իրանի նոր կառավարության հետ պատրաստ է խորացնել իր հարաբերությունները, կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք կան երկու երկրների միջև»։
Թուրքիայի իշխանությունները շարունակում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված և 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենականների «որսը»:
Օգոստոսի 8-ին խոշոր սողանք է տեղի ունեցել Չինաստանի Հանսուի նահանգի Լուննան քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, եւս երկուսն անհայտ կորած են համարվում:
Խոզագրիպով հիվանդացության կտրուկ աճ է դիտվել Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում, որտեղ տարեսկզբից մինչեւ հուլիսի կեսը հիվանդանալու 2324 դեպք է գրանցվել, մահացել է 284 մարդ:
Ութ դեռահասներ են օգոստոսի 7-ի երեկոյան տուժել կայծակի հարվածից: Ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Ֆրանսիայի հարավ – արեւելքի Վիենի կոմունայի վրանային ճամբարներից մեկում:
Պայթյունի հետևանքով Իրաքի Քուրք շրջանի տարածքային իշխանությունների զինվորական միավորումներում ծառայող թուրք զինվոր է վիրավորվել:
Երեք մարդ է զոհվել սաստիկ անտառային հրդեհների հետեւանքով, որոնք մոլեգնում են կենտրոնական եւ հարավային Իտալիայում:
Ամերիկյան աշխատանքային այցագրերի տրման նոր սահմանափակումների ու պայմանների սահմանման մասին օրինագիծը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը ներկայացրել են հանրապետական սենատորները, եւ որին աջակցություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփը, հազիվ թե ներկայիս տեսքով հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից:
Վենեսուելայի «Ժողովրդավարական միասնության դաշինք» (ԺՄԴ) ընդդիմադիր կոալիցիան օգոստոսի 8-ին նշանակել է Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններից հետո բողոքի առաջին համազգային ակցիան: ԺՄԴ-ից խորհրդարանի պատգամավոր Խուան Ռեկեսենսը բոլորին, ովքեր հանդես են գալիս կառավարության գործողությունների դեմ, կոչ է արել փակել փողոցները։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհված տղամարդու աճյունը հաջողվել է նույնականցնել գրեթե 16 տարի անց:
ԱՄՆ-ի արդարդատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ներկայությամբ օգոստոսի 7-ին կայացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը երդմնակալության արարողությունը:
«Ֆրանցիսկոս պապ. Արվեստի իմ գաղափարը». այսպես է կոչվում նոր վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Հռոմում:
«Ընդունելի չէ տեսակետը, որ Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, նոր հնարավորություններ են բացվում ռուսական շուկան հայկական ապրանքներով ողողելու համար, կարծում եմ, որ չպետք է շտապենք նման գնահատականներ տալու»:
Իրանում կկառուցվի Renault Duster-ի եւ Renault Symbol-ի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ): Համապատասխան համաձայնագիրն օգոստոսի 7-ին Թեհրանում ստորագրվել է Renault ընկերությունների եւ Իրանի արդյունաբերության զարգացման ու ռենովացիայի կազմակերպության միջեւ:
Հնարավոր է, որ Բելգիան իր տարածքում արգելի Թուրքիայում մահապատժի օրինականացման շուրջ քվեարկությունը, եթե թուրքական իշխանությունը որոշի դրա համար հանրաքվե անցկացնել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Guardian-ը, կարող է ժողովրդական ապստամբություն առաջացնել իր կնոջն «առաջին տիկնոջ» պաշտոնական պաշտոն տրամադրելու իր պլաններով:
Ռոսպոտրեբնադզորը հարցում է կատարել Թուրքիայի առողջապահության մարմիններին այդ երկրում Կոկսակի վիրուսի հնարավոր տարածման հետ կապված:
Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով, ինչի մասին հայտնել է France Info հեռուստաալիքը։
Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:
«Ինչքան էլ այդ բոլոր երկրներում սոցիալ-տնտեսական և քաղաքական պատճառներ լինեին, կազմակերպել այդ ամենը բավական բարդ է, եթե չլինեն խոշոր ֆինանսական ներդրումներ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը: «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսում հրապարակված հարազրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: