Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ուժային կառույցներում գտնվող գյուլենականներին «մաքրելու» գործընթացը

Թուրքիայի իշխանությունները շարունակում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված և 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենականների «որսը»:

Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ»-ը: Թոքաթի ոստիկանության մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունն Անկարայում, Շանլըուրֆայում, Դենիզլիում և Մուղլայում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 4 դատավորի և դատախազի: Ձերբակալվածները մեղադրվում են գյուլենականության, հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցելու և ահաբեկչությանն օժանդալելու մեջ: Միաժամանակյա հետախուզական գործողություններ են իրականացվել նաև Ստամբուլում: Անթալիայում, Կայսերիում, Քոնիայում, Բալըքեսիրում, Էսքիշեհիրում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել են 27 անձ, որոնց բջջային հեռախոսներում հայտնաբերվել է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող bylock բջջային հավելվածը: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:

74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս