Փաշինյանը Հայաստանը հանձնել է Ադրբեջանին. սա եվրոպական վերնախավի սցենարն է, գինը Միջին միջանցքն է. վճարողը հայ ժողովուրդն է լինելու. Հակոբ Բադալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Սա Փաշինյանի համար ավանդական քարոզարշավի ոճն է, և ընդդիմադիր Փաշինյանի քարոզարշավի ոճից վարչապետ Փաշինյանը չցանկացավ ու չկարողացավ դուրս գալ: Այդ բովանդակությունը սպառողը նրա էլեկտորատն է, և իր այդ ոճը նա հենց նրանց վրա է վաճառում: Սա նրա ավանդական գործելաոճն է, բայց սկզբնական հանդարտ տոնից անցավ ավանդականին, որովհետև հասկացավ, որ իր խաղաղությունը չի վաճառվում: Էլեկտորատի առավելագույն մոբիլիզացիայի խնդիր է լուծում, քանի որ հասկանում է՝ իր վարկանիշն այնպիսին է, որ ինքը հեռու է ոչ միայն սահմանադրական մեծամասնությունից, այլև 50%+1-ի թվերից:
  • Փաշինյանը միանգամայն նպատակադրված է սրում արցախցիներ-հայաստանցիներ թեզը: Մետրոյի դեպքի ժամանակ էլ Փաշինյանն իրավիճակը սրեց այն ժամանակ, երբ հասկացավ՝ դիմացն արցախցի կին է: Ինքը գիտի՝ նոր ձայներ ի վիճակի չէ բերել իր համար, դրա համար ամեն ինչ անում է, որ իր էլեկտորատը պահի, քանի որ լավագույնս ճանաչում է իր էլեկտորատին:
  • Նիկոլ Փաշինյանը քանդում է բարոյական շերտեր: Ազատի զինվորական կացարանում այրված զինվորի մոր պարագայում մենք տեսանք՝ ինչպիսին էր միջադեպին ականատեսների վերաբերմունքը նրա նկատմամբ՝ զրո կարեկցանք: Բեմադրվում ու խրախուսվում է հենց այդպիսի՝ անբարոյական վերաբերմունքը:
  • Մոլդովական սցենարն առաջինը կիրառվել է Ռումինիայում, որի մասին խոսեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը: Սա եվրոպական վերնախավի սցենարն է: Այսօր Վրաստանի հետ Եվրոպայի հարաբերությունները բավականին բարդ են, քանի որ Վրաստանն ինքնուրույն ազգային քաղաքականություն է վարում, Ադրբեջանը Եվրոպայի հետ հավասարը հավասարի հետ սկզբունքով է հարաբերվում, և այս պարագայում Եվրոպայի հույսը մնում է Հայաստանը, որտեղ հնարավոր է քաղաքական առաջխաղացում արձանագրել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում հիմա մի իշխանություն է, ում համար իշխանության մնալը դարձել է կյանքի ու մահվան հարց: Հիմա կրկին նախկիններ, թալան սցենարն է Փաշինյանը գործարկում, բայց դա մարդկանց վրա արդեն այն ազդեցությունը չի գործում: Այստեղ մեծ է Սամվել Կարապետյանի դերակատարությունը, որին ոչ մի կերպ թալանչի չի կարող նա անվանել: Մնացել է նախընտրական շրջանում գործակալների ու լրտեսների թեզի կիրառումը՝ եվրոպական հրամանատարությամբ: Սա փրկօղակի պես բան է  Նիկոլ Փաշինյանի համար:
  • 2020թ. պատերազմից հետո Հայաստանում փլուզվել է պետական անվտանգության ճարտարապետությունը, և Հայաստանը վերածվել է մի ազատ գոտու, ուր գործում են բոլոր աշխարհաքաղաքական շահեր ներկայացնող խաղացողները:
  • Եվրոպայի խնդիրն այսօր իրեն այնպիսի դիրքում դնելն է, որ իրեն հաշվի առնեն: Հիմնական քննարկումները տեղի են ունենում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան առանցքում, և Եվրոպայի ճակատագիրը հենց այդ եռանկյունում էլ որոշվելու է: 
  • Եվրոպային հաճոյանալու գինը Միջին միջանցքն է: Եվրոպան Հայաստանից իր բաժինն է ուզում: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը համաձայնի Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջներին և որքան հնարավոր է՝ շուտ: Եվրոպան հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը համաձայնի, որ Թուրքիայից ու Ադրբեջանից ստանա Միջին միջանցքի իր բաժնեմասը:

Կարդացեք նաև

  • Գործնականում բոլորն ընդունել են, որ Հայաստանը հանձնված է Ադրբեջանին, ու Նիկոլ Փաշինյանն ինքն է համաձայնել դրան՝ հրաժարվելով Արցախից ու Ադրբեջանի մյուս պահանջները բավարարելով: Այս վիճակից կարելի է դուրս գալ, միայն, եթե իշխանություն փոխվի, որովհետև եթե անգամ գործող իշխանությունը որոշի բան փոխել, հայտնվելու է մեծ հարվածների  տակ՝ ոչ միայն ինքը, այլև՝ Հայաստանը, և դրա տակից Նիկոլ Փաշինյանը չի կարող դուրս գալ: Դրա համար սրանք բախտորոշ ընտրություններ են, և եթե իշխանությունը չփոխվի, մյուս ընտրական ցիկլում հայտնի չէ՝ ինչ Հայաստան կլինի: Երբ դու պատրաստ ես հաշիվ փակել, իսկ աշխարհում ցանկացած բանի գինը միայն թանկանում է, դու ի վիճակի չես լինելու այդ գինը փակել, անգամ քո այս անձնատուր քաղաքականությամբ: Պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ եթե դու խոսում ես քո իրավունքի մասին, առարկում ես այլ պետության, ուրեմն դա արկածախնդրություն է, պատերազմ և ռևանշիզմ: Սա հիվանդ մտածողություն է: Հասարակության հանդեպ նրա կողմից տարվող այդ հոգեբանական ահաբեկությունն է նաև քանդում պետությունը, որովհետև եթե այդ հոգեբանությամբ հասարակությունն անգամ դե յուրե պետություն ունի, ապա դա ընդամենը ցուցանակ է:
  • Փաշինյանի էլեկտորատին, ես խիստ կասկածում եմ, որ հետաքրքրում է հարյուր-հազարավոր ադրբեջանցիներին Հայաստան բերելու հարցը: Իսկ Հայաստանի իշխանություններն այդ մասին չեն խոսելու, որովհետև իրենք հրաժարվել են Ալիևին հակադարձելու քաղաքականությունից առհասարակ:
  • Հիշեցնեմ, անգամ այն հայտարարությունը, որ Հայաստանը համաձայնել է «Խաղաղության պայմանագրի» տեքստի բովանդակությանը, երկու երկրները համատեղ չարեցին. նախ դրա մասին հայտարարեց Ադրբեջանը: Դրանից հետո Հայաստանը միակողմանիորեն համաձայնեց լուծարել Մինսկի խումբը՝ մինչ այդ պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային հանձնարարված է թեզեր մշակել «Արևմտյան Ադրբեջանի» մասին: Օրեր առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում միայն հայեր չեն ապրել: Սա ադապտացիայի ճանապարհային քարտեզն է:

Հիշեցնենք. քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաճախ դիտավորյալ սխալ ինֆորմացիա է դաշտ նետում: Օրինակ, օրեր առաջ նա Սպիտակում հայտարարել էր. «Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք էդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ մենք էլ վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստ է, մենք չենք կարա ասենք․․․ Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք էսօրվա իրավիճակով, էսօրվա ստատուս-քվոյով»,- ասել էր Փաշինյանը։ 

ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի ժամանակ՝ 1989 թվականին, ՀԽՍՀ տարածքում բնակվող հայերի թիվը եղել է նրա ասած ցուցանիշից ավելի՝ 93,3 տոկոս։

  • Այն, որ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ոչ թե պարզ մեծամասնությունը, այլ սահմանադրական մեծամասնությունը, միայն ախորժակի հարց չէ: Կան հարցեր, որ իր պատկերացմամբ՝ սահմանադրական մեծամասնությամբ պետք է լուծվեն: Չեմ բացառում, որ Ադրբեջանի պահանջը՝ Անկախության հռչակագիրն էլ այդ ճանապարհով կփորձեն հանել Սահմանադրությունից, այլ ոչ թե հանրաքվեով, որն անհամեմատ բարդ ճանապարհ է:

  • Եթե Ադրբեջանը ստանա անկլավները, դա ճեղքում կլինի Հայաստանի տարածքում, որպեսզի հետո ստանա ավելին: Եթե դրան գումարենք ադրբեջանցիներին այստեղ բերելու պահանջը, սա ևս մեկ ճեղքում է, որովհետև դրանից բխելու են այլ պահանջներ՝ պաշտոններ ադրբեջանցիների համար, ֆրակցիա՝ խորհրդարանում, և այլ արտոնություններ՝ դրանցից բխող հետևանքներով: Վերջերս Երևանում ադրբեջանական փորձագետներից մեկն այդ մասին հայտարարեց, որ Հայաստանում եղել է ադրբեջանական համայնք, և այն պետք է ունենա քաղաքական իրավունքներ: Մեխանիզմների իմաստով Ադրբեջանը փորձելու է ստանալ տասնամյակների երաշխիքներ, որ ցանկացած հաջորդ իշխանություն չկարողանա հաշվի չնստել այդ իրողությունների հետ: Հիմա Ադրբեջանը հաստացնում է իր տնկած ծառի բունը, և եթե իշխանություն չփոխվի, պրոցեսներն անդառնալի են լինելու: 
  • Ցանկացած քվե, որ գնալու է այս իշխանությանը, նշանակում է՝ պատասխանատվություն ստանձնել ոչ թե այն ամենի համար, ինչ լինելու է ՔՊ-ի վերարտադրվելու դեպքում, այլև այն ամենի համար, ինչ եղել է նախկինում: Ավելին, եթե մարդիկ չեն գնում ընտրության, այդպիսով պասիվ քվեարկում են իրավիճակը չփոխվելու օգտին և ստանձնում են պատասխանատվություն այս 8 տարիներին եղածի և հետագա լինելիքի նկատմամբ: Պետք է հասկանալ՝ Հայաստանի առաջ քաղաքական համակարգը փոխելու խնդիրը չէ դրված, այլ Ադրբեջանի տնկած ծառի հաստանալը թույլ չտալու խնդիրը, որ այնքան չհաստանա, որ չիմանաս՝ սաղարթից ինչ կթափվի քո գլխին: Ես խնդրի լուծումը տեսնում եմ առաջատար ընդդիմադիր 4 ուժերի միջոցով: Ազնիվ չէ ասել, որ այս ընտրապայքարում չկա քո քիմքին հաճո քաղաքական ուժ:
  • Ցավոք սրտի, այս տարիներին մեզ մոտ ձևավորվել է սպառողական հասարակության մի մեծ շերտ, և այդ սպառողական հոգեբանությունը լայնորեն օգտագործում է գործող իշխանությունը: Հայաստանը պարզապես վերածվում է կենցաղապետության: Եթե խոշոր բիզնեսը կարծում է, որ եթե Հայաստանը աբսորվացվի Ադրբեջանի կողմից, Հայաստանում լինելու է խոշոր բիզնես, իրենք չարաչար սխալվում են: Այս իմաստով հանձնառություն ունի նաև հայկական կապիտալը ողջ աշխարհով մեկ, և Սամվել Կարապետյանի դերակատարությունն այսօր շատ խորհրդանշական ու նշանակալից է, որ վերջինս իր վրա նման ծանր պատասխանատվություն վերցրեց: 
  • Երբ իշխանությունն ու մերձիշխանական ուժերն օտարերկրյա գործակալությունը դարձրել են ամենօրյա խոսույթ, չգիտես ինչու՝ հրաժարվում են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելուց, որովհետև այդ դեպքում այլևս հասարակությանը մանիպուլացնել չեն կարող:

  • Հասարակություն-ընդդիմություն աշխատանքային ռեժիմը չպետք է փոխել ընդդիմություն-իշխանություն ռազբորկաների ռեժիմով: Սա Նիկոլ Փաշինյանի ուզածն է: Ընդդիմությունը չպետք է հայտնվի ծուղակների մեջ: Ցանկացած սցենարի պարագայում ընդդիմությունը պետք է շարունակի աշխատել հասարակության հետ:
  • ՌԴ նախագահ Պուտինի՝ Չինաստան այցի ֆոնին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հանկարծ հարգանք ու պատկառանք է ցուցաբերում Պուտինի նկատմամբ: Սա դիպուկ է բնորոշում իրերի դրությունը: Աստանայում Հայաստանի թեման ավելի շատ լինելու է առիթ ներեվրասիական թեմաներ քննարկելու համար: Կարծում եմ՝ Ռուսաստանն էլ, Փաշինյանն էլ շատ լավ պատկերացնում են, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցության հայտ չի ներկայացրել ու չի ներկայացնելու: Այդ մակարդակում միամիտ մարդիկ չկան: Ես կարծում եմ, որ Փաշինյանի հետ սկզբունքորեն Ռուսաստանը խնդիր չունի ու չի տեսնում: Այլ հարց է, որ հիմա վերընտրվելու համար Փաշինյանից շատ ավելի մեծ գին է պահանջելու, իսկ վճարողը Փաշինյանը չի լինելու, այլ հայ ժողովուրդը: Եթե մայիսի 29-ին Աստանայում Նիկոլ Փաշինյանի առաջ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ դնեն, դա էլի այն գինն է, որը հայ ժողովուրդը վճարելու է Փաշինյանի վերընտրության համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031