«Ալիևի այս քայլն իր բացասական հետքը կթողնի Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա». իրանագետ

Իրանագետ Արմեն Իսրայելյանն այսօր լրագրողների ահետ հանդիպման ընթացքում խոսելով Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին՝ նշեց, որ դրանց վրա բացասական կանդրադառնա այն, որ Իլհամ Ալիևը չմասնակցեց Ռուհանիի երդմնակալության արարողությանը. «Սա փաստեց մեկ բան, որ այն ջերմ հարաբերությունները, գազատարի կառուցումը և նման այլ ծրագրերն ընդամենն ադրբեջանական կողմից ներկայացվող շոու էր: Իրանի նախագահը շատ հավասարակշռված հարաբերություններ է պահպանում այլ երկրների ղեկավարների հետ, բայց վստահ եմ, որ Ալիևի այս քայլն իր բացասական հետքը կթողնի այս երկրների հարաբերությունների վրա»:

Ըստ Իսրայելյանի՝ Ադրբեջանի հետ կապված՝ Իրանն ունի մտահոգություններ՝ Ադրբեջան-Սաուդյան Արաբիա և Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների համատեքստում. «Վերջին շրջանում նկատելի է, որ Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան ռազմատեխնիկական ոլորտում ակտիվ  համագործակցում են։ Սաուդյան Արաբիան անմիջապես սպառնում է Իրանի շահերին, և այստեղ շատ մեծ խնդիրներ են առաջանում»։

Տեսանյութեր

Լրահոս