Բաժիններ՝

Ամերիկացիների ավելի քան 60%-ը դեմ է Իրանի հետ պատերազմին. Fox News-ի հարցումը

Fox News հեռուստաալիքի անցկացրած նոր հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 60 տոկոսն այժմ դեմ է պատերազմին՝ անցյալ ամսվա 55 տոկոսի համեմատ, ընդ որում՝ 91 տոկոսը հակամարտությունն է համարում տնտեսական ցնցումների առաջացման պատճառ:

Հարցվածների ավելի քան երեք քառորդը հայտարարել է, որ տնտեսական պայմանները վատ են. 77 տոկոսը իրավիճակը որակել է որպես վատ՝ անցյալ ամսվա 73 տոկոսի և մեկ տարի առաջվա 71 տոկոսի համեմատ:

Կտրուկ աճել է նաև տնտեսության ոլորտում Թրամփի գործողություններից դժգոհողների թիվը՝ մեկ տարի առաջվա 56%-ից այժմ հասնելով 71%-ի։ Նախագահի գործունեության ընդհանուր վարկանիշը շարունակում է անկում ապրել. ամերիկացիների 61%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031