Թրամփին շատ է հիասթափեցրել ՆԱՏՕ-ի արձագանքը Իրանի հետ պատերազմի կապակցությամբ. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շատ է հիասթափվել Իրանում ընթացող պատերազմի կապակցությամբ ՆԱՏՕ-ի արձագանքից, լրագրողներին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը մատնանշել է Իսպանիայի հրաժարումը՝ թույլ տալ Թրամփի վարչակազմին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ, ինչը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի դաշինքից Վաշինգտոնի աճող դժգոհության ֆոնին։

«Ես գիտեմ, թե ինչու է ՆԱՏՕ-ն լավ Եվրոպայի համար, բայց ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն լավ Ամերիկայի համար։ Որովհետև դա մեզ բազաներ է տալիս տարածաշրջանում, որոնք հնարավորություն են տալիս մեզ ուժ կիրառել Մերձավոր Արևելքում կամ այլուր արտակարգ իրավիճակների ժամանակ։ Հետևաբար, եթե դա առանցքային հիմնավորումն է, թե ինչու եք դուք ՆԱՏՕ-ում, և հետո Իսպանիայի նման երկրները մերժում են մեզ այդ բազաների օգտագործման հարցում, ուրեմն ինչո՞ւ եք դուք ՆԱՏՕ-ում։ Դա շատ արդարացի հարց է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031