Սպասվում է Ղազախստանի նախագահի այցը Վրաստան

Վրաստանում սպասվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը, հայտնել է կառավարության լրատվական ծառայությունը, սակայն հստակ ամսաթիվ չի նշվել։

Այժմ Վրաստանում պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի ներքին գործերի նախարար Էրժան Սադենովը, որին հանդիպել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կառավարության շենքում կայացած հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Ղազախստանի միջև առկա հարաբերություններին։ Կողմերը քննարկել են երկրների միջև իրավապահ և անվտանգության ոլորտներում համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում։

Հանդիպմանն ուշադրություն է դարձվել քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներին։ Այս տեսանկյունից ընդգծվել է բարձր մակարդակի այցելությունների կարևորությունը։

Նշվել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Վրաստան նախատեսվող այցն է՛լ ավելի կամրապնդի գործընկերությունը երկու երկրների միջև։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին», — հայտնել է կառավարության լրատվական ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031