Ռոնալդուն նվաճեց 35-րդ տիտղոսը
«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց 35-րդ տիտղոսը կարիերայում։
Նա «Ալ Նասրի» կազմում առաջին անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։ Ռոնալդուն նաեւ Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի բազմակի չեմպիոն է։
Ռոնալդուն մեկ տիտղոսը նվաճել է պորտուգալական «Սպորտինգի», 9 տիտղոս՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», 15 տիտղոս՝ Մադրիդի «Ռեալի», 5 տիտղոս՝ Թուրինի «Յուվենտուսի», 3 տիտղոս՝ Պորտուգալիայի հավաքականի, 2 տիտղոս՝ «Ալ Նասրի» հետ։
Պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 45 տիտղոս։ Եռյակում են նաեւ բրազիլացիներ Դանի Ալվեսն (41) ու Մարկինյոսը (40)։ Եգիպտացի Հասանն ու իսպանացի Սերխիո Բուսկետսը նվաճել են 39-ական տիտղոս։



