Բաժիններ՝

Իրանի նախագահը ձեռնպահ կմնա կառավարության կազմում խոշոր վերադասավորումներից

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, որը վերջերս է վերընտրվել, որոշել է ձեռնպահ մնալ երկրի կառավարության կազմում խոշոր վերադասավորումներից: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Գործակալությունն այդ եզրակացության է եկել՝ հիմնվելով նախարարների կաբինետի 17 անդամներից բաղկացած ցուցակի վրա, որը նախագահը հանձնել է խորհրդարանի հաստատմանը:

Մասնավորապես, իրենց թեկնածությունների հաստատվելու դեպքում պաշտոնները կպահպանեն ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, նավթի նախարար Բիժան Զանգանեն, հետախուզության գործերի նախարար Մահմուդ Ալավին: Պաշտպանության նախարարի պաշտոնին հավակնում է ռազմական գերատեսչության ղեկավարի ներկայիս պաշտոնակատար գեներալ Ամիր Խաթամին:

Սպասվում է, որ խորհրդարանը առաջարկված թեկնածությունները կքննարկի հաջորդ շաբաթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս