
Սպիտակ տունն առաջարկում է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչև 639 մլրդ դոլար

ԱՄՆ-ի վարչակազմը մայիսի 22-ին Կոնգրես է ուղարկել 2018 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսված է երկրի պաշտպանության նախարարության ծախսերի էական ավելացում։
Տարածված փաստաթղթերի համաձայն՝ հաջորդ ֆինանսական տարում, որն սկսվում է 2017 թվականի հոկտեմբերի 1-ից, Պենտագոնի բյուջեն առաջարկվում է սահմանել 639 միլիարդ դոլար, ինչը 54 միլիարդով կամ գրեթե 10 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա մակարդակից:
Այդ գումարը կներառի 65 միլիարդ դոլար արտասահմանում ահաբեկչության դեմ գործողությունների իրականացման համար:
Փաստաթղթում հատկապես ընդգծվում է որ պաշտպանական ծախսերի կրճատման՝ Բարաք Օբամայի նախկին վարչակազմի ուղեգիծն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար, եւ Թրամփի վարչակազմը մտադիր է տվյալ հարցում արմատապես փոխել ռազմավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին