Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, չնայած Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությանը, կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի և «յոթնյակի» գագաթնաժողովներին: «Վարչապետը, ինչպես և նախատեսված էր, շաբաթվա վերջին կմեկնի ՆԱՏՕ-ի և G7-ի գագաթնաժողովներին», ինչպես փոխանցում է «Ռիանովոստի»-ն, ասել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
Միջոցառումները նախատեսված են մայիսի 25-ին:
Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի է ունեցել ահաբեկչություն: Ոստիկանությունը տեղեկացրել է 22 զոհի և 59 վիրավորի մասին: Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: