Բաժիններ՝

Չինուհիների մեծամասնությունն աչք է դրել զուգընկերների հարստության վրա

Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք: Հետազոտության այս արդյունքները հրապարակել է The South China Morning PostLike-ը։

Ըստ հարցման տվյալների՝ առանձնակի չարչիությամբ աչքի է ընկնում ՉԺՀ­-ի կանանց 84 տոկոսը: Հաղորդվում է նաեւ, որ չինուհիների 60 տոկոսը պատրաստ է իր զուգընկերոջից հեռանալ այն դեպքում, եթե երեք տարի տեւած հարաբերությունները հարսանիքով չեն ավարտվում:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ տղամարդկանց 40 տոկոսը կցանկանար իր սիրելիին տեսնել ամեն օր. նման ցանկություն է հայտնել հարցմանը մասնակցած կանանց միայն 23 տոկոսը:

Երկու սեռերի հետազոտության մասնակիցների 79 տոկոսը խոստովանել է, որ պատրաստ է կես տարի սիրատածել իր հավանած մարդուն, եւս 21 տոկոսը հայտարարել է, որ կարող է ռոմանտիկ հարաբերությունները շարունակել նաեւ հետագայում:

«Ամենամեծամիտ տղամարդիկ ապրում են ՉԺՀ-­ի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Չունցինը, Սուչժոուն եւ Գուանչժոուն»,-­նշում է հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ կանանց ավելի սիրալիր են վերաբերվում այն չինացիները, որոնք ապրում են Շանհայում, Պեկինում եւ Շենյանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031