Բաժիններ՝

Մանչեսթրում հազարավոր մարդիկ են մասնակցել «Սերն ուժե՛ղ է ատելությունից» ակցիային

«Սերն ուժե՛ղ է ատելությունից».-սա էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22­-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին։

Հազարավոր բրիտանացիներ էին հավաքվել Մանչեսթրի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Ալբերտ սքվերում՝ արձագանքելով զոհվածների հիշատակը հարգելու քաղաքագլուխ Էնդի Բեռնեմի կոչին:

Միջոցառումը հեռարձակում էր Sky News հեռուստաալիքը: Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել քաղաքական գործիչներ, բանաստեղծներ, կրոնական համայնքների ներկայացուցիչներ, որոնք հատուկ ժամանել էին քաղաք, որտեղ ողբերգություն է տեղի ունեցել: Բանախոսները քաղաքի բնակիչներին հորդորում էին միավորվել եւ հաղթահարել վախը, որը փորձում են սերմանել ահաբեկիչները:

«Մանչեսթրը միշտ կհիշի այս ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածներին: Մենք կհաղթենք ահաբեկչությանը, որովհետեւ սերն վերջ ի վերջո միշտ էլ զորե՛ղ է ատելությունից»,­-հնչել է բեմից:

Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի է ունեցել մայիսի 22­-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարելէ մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-­ամյա Սալման Աբեդիին համարում է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս