Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ձկնաբուծության ոլորտի ծրագրեր իրականացնել

Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթին Հայաստանի ձկնաբուծության ոլորտում հետաքրքիր ծրագրերի իրականացման հեռանկարներ է տեսնում: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի ն ախարար Մահմուդ Հոջջաթին նշեց, որ Հայաստանն ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ:

«Հաշվի առնելով, որ Հայաստանը ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ, կարծում եմ՝ ձկնաբուծության ոլորտում կարելի է հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Արտադրության ոլորտում կարելի է  ծրագրեր իրականացնել հատկապես իշխան ձկնատեսակի բուծման առումով: Կան շատ հզոր շուկաներ այդ ապրանքատեսակի իրացման համար»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ Իրանի գյուղնախարարի՝ Հայաստան այցի ընթացքում կայցելեն ձկնաբուծարաններ, անասնաբուծարաններ, վերամշակման գործարաններ, կոլեկցիոն և ինտենսիվ այգիներ, որպեսզի պրակտիկորեն նախարարին ցույց տան Հայաստանի հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս