
ԱՄՆ-ի կողմից քրդական ուժերին տրամադրված զենքերը Թուրքիայի սահմանին են

ԱՄՆ-ն զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնք պիտի մասնակցեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Karar» լրատվամիջոցը՝ հղում անելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) աղբյուրներին:
Զինտեխնիկան Սիրիայի սահմանամերձ Քամըշլը շրջան են տարվել բեռնատարներով և հանձնվել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ներկայացուցիչների:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախկին հայտարարությունների մեջ ասված էր, որ իրենք ետ չեն կանգնելու քրդական ուժերին զինելու որոշումից: Բայց միաժամանակ ամերիկյան կողմը երաշխիքներ էր տվել Թուրքիային, որ տրամադրված զենքերը սպառնալիք չեն հանդիսանա նրա համար: