Բաժիններ՝

ԵԱՀԿ­-ում ընդունել են ահաբեկիչներից լիակատար անվտանգության անհնարինությունը

Ահաբեկիչներն սկսել են ավտոմեքենաներն օգտագործել որպես նոր տեսակի զենք, ուստի փողոցում հասարակ մարդկանց գրոհներից պաշտպանելն անհնարին էդառնում: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ավստրիայի Եվրոպայի գործերի, ինտեգրացման եւ արտաքին հարաբերությունների նախարար Սեբաստիան Կուրցը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-­ի՝ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովի շրջանակներում:

«Ահաբեկիչներն այսօր չեն ընտրում պարզապես հեշտ կամ անպաշտպան թիրախներ, նրանք սկսել են կիրառել նոր զինատեսակներ, ցանկացած մարդատար կամ բեռնատար ավտոմեքենա կարող է զենք դառնալ նրանց ձեռքին: Այդ կապակցությամբ հնարավոր չէ հոգ տանել հասարակ մարդկանց լիակատար անվտանգության մասին, որոնք հեշտ  թիրախներ են ահաբեկիչների համար: Հնարավոր չէ վերահսկել մարդկանց բոլոր զանգվածային կուտակումները»,­-լրագրողներինհայտարարել է Կուրցը:

ԵԱՀԿ­-ի նախագահն ընդգծել է, որ, բացի բուն ահաբեկիչների դեմ միասնական ճակատից, «հարկավոր է պայքարել նրանց դեմ, ովքեր ատելության գաղափարախոսություն են տարածում երիտասարդների շրջանում եւ թշնամանք սերմանում»:

Սոցիալական ցանցերը չպետք է հարթակ ծառայեն ահաբեկիչների շարքեր նոր մարդկանց հավաքագրելու համար, հավելել է Կուրցը:

ԵԱՀԿ­-ի նախագահը նաեւ հորդորել է ավելի լավ աշխատել Եվրոպայի կրոնական համայնքների հետ: «Այդ համայնքները պետք է դրական ազդեցություն գործեն երիտասարդների վրա, նրանց թույլ չտան տարվելու արմատական տրամադրություններով կամ ծայրահեղական գաղափարախոսությամբ»,­-ասել է նա:

Կուրցը նաեւ հորդորել է ԵՄ­-ի երկրներին՝ բարելավել տեղեկատվության փոխանակումը ոստիկանական գերատեսչությունների համագործակցության համար՝ դիմակայելու Սիրիայում կամ Իրաքում մարտական գործողությունների նախկին մասնակիցների՝ Եվրոպայում հանցագործություններ կատարելու փորձերին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս