Բրիտանական ընտանիքը տուն է կառուցել չորս օրում
Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել է կառուցել տուն՝ վեց ննջարաններով: Այս մասին գրել է The Independent-ը:
Ռիչարդը, Նիկին եւ նրանց երկու երեխաները որոշել են Լոնդոնից տեղափոխվել Դորսեթի կոմսություն: Ընտանիքը չի կարողացել օկրուգում իր ճաշակով տուն գտնել եւ որոշել է համապատսխան տուն կառուցել ինքնուրույն: Բրիտանացիները պլանավորել են օգտագործել էկոլոգիապես մաքուր նյութեր եւ ջանացել են գործն ավարտել կարճ ժամանակում՝ շատ փող չծախսելով:
Տան հիմնակմախքի համար պանելները վաղօրոք պատրաստվել են Բավարիայում գտնվող ֆիրմայի կողմից: Չորս օրում տարածքում տեղադրվել են երեք հարկերը եւ տանիքը: Տունը շրջապատված է անտառով, իսկ այգում ավազան կա: Արդյունքում ընտանեկան զույգը տան վրա ծախսել է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,5 միլիոն դոլար):