Բաժիններ՝

Ձերբակալություններ՝ Թուրքիայի նախարարություններում

Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել պետական գերատեսչություններում: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler-ը, ձերբակալվել են Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի, ինչպես նաև ազգային կրթության նախարարությունների աշխատակիցները:

Անկարայի հանրապետական դատախազությունը նախարարություններում աշխատող 47 անձի ձերբակալելու մասին որոշում է ընդունել: Նշվում է, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930