Բաժիններ՝

Չինաստանը և Բելգիան առաջին անգամ առևտրական երկաթուղային երթուղի են գործարկել

Չինաստանի Դացին քաղաքը (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ) եւ Բելգիայի Զեբրյուգե նավահանգիստը հունիսի 6-ին պաշտոնապես նոր լոգիստական երկաթուղային երթուղի են բացել: Ինչպես հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն, առաջին շարժակազմը Եվրոպա է մեկնել տեղական ժամանակով ժամը 09:58-ին (Երեւանի ժամանակով 05:58-ին):

Գնացքը Չինաստանից Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքով Եվրամիություն կհասցնի 41 բեռնարկղ եւ ավելի քան 120 Volvo S90 ավտոմոբիլ: Երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 10 հազար կիլոմետր: Ըստ ժամանակի դրա հաղթահարումը կպահանջի 18 օր, ինչը 28 օրով արագ է, քան ծովով փոխադրումը: Շարժակազմի ընթացքը կվերահսկվի GPS արբանյակային նավիգացիայի համակարգի միջոցով: Պլանի համաձայն՝ Չինաստանից Բելգիա գնացքները կմեկնեն տարեկան շուրջ 100 անգամ. այսպիսով ամեն տարի Զեբրյուգե կհասցվի չինական հավաքման մոտ 12 հազար ավտոմոբիլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս