Բաժիններ՝

Ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին

Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել լույս հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին: Այդ մասին ասված է Սքոթլենդ-Յարդի կողմից հունիսի 5-ին տարածված հայտարարության մեջ:

«Հունիսի 4-ին ձերբակալված բոլոր մարդիկ ազատվել են առանց նրանց մեղադրանքներ ներկայացնելու»,- հայտնել է լոնդոնյան ոստիկանությունը: Ահաբեկչությանը հաջորդած օրը, որի զոհ է դարձել յոթ մարդ, ձերբակալվել էր 12 մարդ՝ յոթ տղամարդ եւ հինգ կին: Սքոթլենդ-Յարդը հրապարակել է ահաբեկչության երկու կատարողների անունները՝ 27-ամյա Խուրամ Շազադ Բաթը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, որը ծնվել է Պակիստանում, եւ 30-ամյա Ռաշիդ Ռեդվանը, որը ծնունդով կամ Մարոկոյից է, կամ Լիբիայից:

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ երրորդ ահաբեկիչը օտարերկրացի էր: Ինչպես հունիսի 5-ին հայտնել է Sky News-ը, ահաբեկիչների կողմից օգտագործված ավտոմեքենայում հայտնաբերվել են հրկիզիչ խառնուրդով շշեր: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է յոթ մարդ, 48 հոգի վիրավորվել է, նրանցից 18-ն օրհասական վիճակում են: Երեք ահաբեկիչներն սպանվել են ոստիկանության կողմից: Նախօրյակին Լոնդոնի քաղաքապետարանի մոտ, Լոնդոնյան կամրջից ոչ հեռու, որտեղ հունիսի 3-ի երեկոյան կատարվել է ահաբեկչական գործողությունը, տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են Բրիտանիայի բոլոր հիմնական կրոնների ու դավանանքների ղեկավարները, Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը, ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք ծաղիկներ են դրել ի հիշատակ զոհվածների, ինչից հետո լռության րոպե է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս