Բաժիններ՝

Ֆրանսիայի հարավում 200-ից ավելի կատուներ են սատկել անհայտ թույնից

Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի հարավի ոչ մեծ ծովամերձ քաղաքում ավելի քան 200 կատուներ են թունավորվել, ինչպես ընտանի, այնպես էլ անտուն, տեղեկացնում է BBC-ին: Կատուների առեղծվածային «սերիական սպանողի» բոլոր զոհերն ապրում էին Սեն Պիեռ լա Մեր քաղաքում՝ Մոնպելիեից 90 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

Ինչպես հաղորդել է Depeche թերթը, կենդանիների պաշտպանության տեղական միությունում խիստ անհանգստացած են կատուների զանգվածային անկումից: Նաեւ հաղորդումներ են ստացվում, որ անհայտ թույնի զոհեր են դառնում կրծողները եւ թռչունները: Տեղացի բնակիչները երկյուղում են, որ խորհրդավոր թունավորումների գործողություններից կարող են տուժել նաեւ երեխաները:

Թափառական կատուների պաշտպանության տեղական ասոցիացիայի ներկայացուցիչները կենդանիների զանգվածային անկման մասին հայտնել են ոստիկանությանը եւ խնդրել են կատարել սատկած կատուների հերձում՝ թույնի տեսակը որոշելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս