Բաժիններ՝

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատները մտել են Ռաքա

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները մտել են Ռաքա: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Մեր ուժերը մտել են քաղաքի արեւելքում գտնվող Մեհլեբ թաղամաս»,-գործակալությանը հայտարարելէ SDF-ի հրամանատար Ռոժդա Ֆելատը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի անմիջական ազատագրման գործողությունն սկսվելէ հունիսի 5-ին: Ինչպես հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թալալ Սիլոն, SDF-ն ԻՊ-ի դիրքերի վրա գրոհել է արեւելքից, արեւմուտքից եւ հյուսիսից:

Նրա խոսքով՝ ճակատամարտը «դաժան է լինելու, քանի որ զինյալները պատրաստ են մեռնել՝ պաշտպանելով իրենց այսպես կոչված մայրաքաղաքը»: Ռաքան ԻՊ-ի հսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը:

Ռաքայի ազատագրման գործողությունն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները, որոնց միջուկը կազմում են քրդական ջոկատները եւ արաբական ցեղերի աշխարհազորը, նրանց աջակցություն են ցուցաբերում ամերիկյան օդուժը եւ հատուկ նշանակության ուժերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս