Բաժիններ՝

Աստանայում ԷՔՍՊՕ-2017-ի բացմանը կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 17 ղեկավարներ

Աստանայում հունիսի 9-ին ԷՔՍՊՕ-2017 Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 17 ղեկավարներ: Այդ մասին հունիսի 6-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը:

«Մենք ԷՔՍՊՕ-2017-ի հանդիսավոր բացմանն սպասում ենք պետությունների ու կառավարությունների տասնյոթ ղեկավարների, կլինեն նաեւ օրենսդրական մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ նախարարներ, որոնք ներկայացնում են ԷՔՍՊՕ-ին ակտիվորեն մասնակցող երկրները»,-նշել է նա:

ԷՔՍՊՕ-2017 Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նվիրված է «Ապագայի Էներգիան» թեմային, Աստանայում կանցկացվի հունիսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: Դրան իրենց մասնակցությունը հավաստել են 115 պետություններ եւ 22 միջազգային կազմակերպություններ: ԷՔՍՊՕ-2017-ի ընթացքում հանրապետությունում պլանավորվում է անցկացնել 3 հազարից ավելի մշակութային ու մարզական միջոցառումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս