Բաժիններ՝

«Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել». Փենս

Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակներից ի վեր երբեւէ՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի փոխնագահ Մայքլ Փենսը՝ հունիսի 5-ին ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում:

«Միջազգային սահմաններն ուժով վերաձեւելու Ռուսաստանի փորձերից մինչեւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու Իրանի փորձերն ու ահաբեկչության գլոբալ սպառնալիքը, որը կարող է մարդկանց խոցել ամենուրեք: Ինչպես եւեւում է՝ աշխարհն անհամեմատ ավելի վտանգավոր է դարձել, քան շուրջ քառոդ դար առաջ կոմունիզմի անկման ժամանակներից ի վեր երբեւէ»,- նշել է Փենսը:

Փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը հետեւում է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, ղեկավարվելով դաշինքի կանոնադրության համապատասխան հոդվածով, ըստ որի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը գրոհ է ամբողջ ռազմական դաշինքի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930