Բաժիններ՝

Մրցարշավային ավտոմոբիլը պայթել է ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ ընթանալիս

Մրցարշավորդուհի Քորթնի Ֆորսին հրաշքով է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից ավտոմոբիլի պայթելու հետեւանքով, որն այդ պահին սլանում էր ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ, տեղեկացնում է The Star Daily-ին:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգում դրեգ-ռեյսինգի մրցարշավային մրցումների շրջանակներում: Արշավահերթի սկսվելուց հետո Ֆորսի ավտոմոբիլը հանկարծ պայթել է եւ բախվել պաշտպանակին: Մրցարշավորդուհին չի տուժել եւ ինքն է դուրս եկել քոքփիթից: Ուշագրավ է, որ այդ դեպքը չի վախեցրել Ֆորսին, եւ արդեն հաջորդ օրը նա երկրորդ տեղն է զբաղեցրել եզրափակիչ մրցարշավում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930