Բաժիններ՝

Լոնդոնում ահաբեկչական գրոհի երրորդ մասնակցին ավելի վաղ ձերբակալել էին Իտալիայում

Լոնդոնում կատարված հարձակման երրորդ մասնակիցն իտալա-մարոկոյական ծագում ունի, 2016 թվականին նրան ձերբակալել էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փորձի ժամանակ: Այդ մասին հայտնել է իտալական Corriere della Sera թերթը:

Հրատարակությունը հայտնել է ենթադրյալ զինյալի անունը եւ տարիքը, որի ինքնությունը մինչ այս պահը գաղտնի էր պահվում. նա 22-ամյա Յուսեֆ Զագբան է, որը ծնվել է Մարոկոյի Ֆես քաղաքում Մարոկոյի քաղաքացուց եւ իտալուհուց: Իտալական թերթի տեղեկատվությամբ՝ 2016 թվականի մարտին Զագբան ձերբակալվել է Բոլոնիայի օդանավակայանում «Թուրքիա մեկնող ինքնաթիռ նստելու փորձ անելիս, որպեսզի այնուհետեւ հասնի Սիրիա»:

Նշվում է, որ Իտալիայի հետախուզական մարմինները բրիտանացի եւ մարոկոյացի գործընկերներին կանոնավորապես տեղակացրել են նրա ինքնության եւ տեղափոխությունների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս