«Ես հուսով եմ, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը Եվրամիության հետ, քանի որ անցյալ շաբաթ նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ նախագահն ասաց, որ կստորագրենք»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վիրավորական է համարում ԱՄՆ իրանցիների մուտքի՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր արգելքը։
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության հաջող արդյունքների պատճառը գերմանացիների դժգոհությունն է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության միգրացիոն քաղաքականությունից:
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 320-ի, նրանցից 182-ը զոհվել են Մեխիկոյում: Այդ մասին գրել է El Universal թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 24-ի առավոտյան Սպիտակ տան մոտ ձերբակալել են տղամարդու, որի ավտոմեքենայում հայտնաբերել են մի քանի հրացան եւ ատրճանակ, ինչպես նաեւ երեք դանակ: Իրավախախտի խոսքով՝ ինքը մտադրվել էր մտնել նախագահի նստավայր:
Ֆրանսիան եւ Գերմանիան այսուհետեւ էլ կզարգացնեն համագործակցությունը, որը համապատասխանում է երկու երկրների եւ Եվրամիության շահերին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների խմբի ավագի՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովի զոհվելու մասին։
Բրյուսելում սեպտեմբերի 25-ին սկսվում է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու (Brexit) պայմանների շուրջը բանակցությունների չորրորդ եւ վճռորոշ փուլը։
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեում:
Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը:
Այդ մասին վկայում են Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելված է մուտքն ԱՄՆ, կլրացվի. արդեն ցուցակում գտնվող պետություններին կավելացվեն Հյուսիսային Կորեան, Վենեսուելան եւ Չադը, տեղեկացնում է BBC-ին:
Իրաքի քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:
Էդվարդ Նալբանդյանը՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին:
Facebook-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետաքննող մարմիններին կտրամադրի սոցցանցում հրապարակված 3000 գրառումներ՝ կապված 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության հետ:
Զբոսաշրջիկը դանակի հարվածներ է ստացել եւ հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վկայակոչելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին՝ ԶԼՄ-ները նշում են, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկը հյուրանոցի բար է գնացել փակվելուց հետո եւ պահանջել, որ իրեն սպասարկեն։
Ամերիկացի ուսուցչուհի Լիդիա Քրիստինը ԱՄՆ-ի Դետրոյիտ քաղաքի խաղատներից մեկում ծախսել է դպրոցի բյուջեի 30 հազար դոլար գումարը:
Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական ﬕության նախագահ Անգելա Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում։ Իր ամուսին Յոախիմ Զաուերի հետ ﬕասին նա նա այցելել է կենտրոնական ընտրատարածքի ընտրատեղամաս։
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ:
Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ՝ «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակ՝ 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի տեսագրությունը։
ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ է առաջացրել մասնագետների շրջանում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ը երկար տարիներ օրենսդրական և այլ բազմաթիվ փոփոխություններ է կատարել՝ նպատակ ունենալով ինտեգրվելու Եվրամիությանը (ԵՄ):
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արﬔն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից:
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
«Գործնական հարթությունում, այսինքն՝ բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունեմ։ Անկասկած պետք է լինեն այդպիսի հանդիպումներ, որովհետև ցանկացած հանդիպում օգտակար է»,- նշեց Խոսրով Հարությունյանը։
Ադրբեջանական բանտից սեպտեմբերի 12-ին ազատված եւ Իսրայել տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում` սահմանը ապօրինաբար հատելու մեղադրանքով Բելառուսում ձերբակալել և արտահանձնել էին Ադրբեջան, իր ձերբակալության վերաբերյալ նոր մանրամասներ է պատմում:
«Ադրբեջանն իրեն շատ տարօրինակ է պահում։ Եթե նա իսկապես ցանկանար Ղարաբղաղը վերադարձնել իր վերահսկողության դաշտ, ապա լիովին այլ տեղեկատվական քաղաքականություն և լիովին այլ դիվանագիտություն կվարեր։ Առայժմ Բաքուն իրեն ուղղակի սադրիչի նման է պահում»։