Գերմանիայում կայացած ընտրությունների արդյունքում Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն: Այդ մասին հայտնել է Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով բոլոր 299 ընտրատարածքներում ձայների հաշվման ադրյունքները: ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 12,6 տոկոսը:
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս: Սպասվում է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ն, «Կանաչները» եւ ազատ դեմոկրատները կձեւավորեն «Յամայկա» կառավարող կուակցությունը, քանի որ ԳՍԴԿ-ն արդեն հայտարարել է, որ ընդդիմություն է լինելու, իսկ մյուս կոալիցիաները չեն կարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում:
Ընդ որում «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը երկրորդ տեղն է զբաղեցրել նախկին ԳԴՀ-ի բոլոր տարածաշրջաններում, բացի երկուսից, իսկ Սաքսոնիայում այն առաջին տեղն է գրավել 27 տոկոս ձայներով:
ՔՍՄ-ն սպասելիորեն շահել է ընտրությունները Բավարիայում, բայց ամենացածր արդյունքն է արձանագրել 1949 թվականից ի վեր: ԳՍԴԿ-ն առաջին տեղն է գրավել Բրեմենում, բայց ամենացածր ցուցանիշն է արձանագրել ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում: «Այլընտրանք»-ն առաջին տեղն է զբաղեցրել Սաքսոնիայում, մնացած բոլոր տարածաշրջաններում առաջատար է դարձել Քրիստոնեադեմոկրատական միությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: