Բաժիններ՝

«Իրանցիների նկատմամբ Թրամփի շինծու կարեկցանքն էլ ավելի կեղծավոր է հնչում». Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վիրավորական է համարում ԱՄՆ իրանցիների մուտքի՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր արգելքը։

«Իրանցիների նկատմամբ Թրամփի շինծու կարեկցանքն էլ ավելի կեղծավոր է հնչում այդքան երեւելի ժողովրդի նկատմամբ իր նոր եւ շատ ավելի վիրավորական արգելքով»,- գրել է Զարիֆը Twitter-ում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքի նոր սահմանափակումների մասին: Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի եւ Չադի քաղաքացիների համար արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Արգելքի ցուցակում կմնան Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Սոմալիի քաղաքացիները, ընդ որում հոկտեմբերի 18-ից սահմանափակումները կխստացվեն եւ կտարածվեն այդ թվում նաեւ նրանց վրա, ովքեր ունեն ԱՄՆ-ի բնակիչների հետ ապացուցված կապ: Երկրների ցուցակից հանվել է Սուդանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս