
Թուրքիայում բելառուս զբոսաշրջիկ է սպանվել

Թուրքական Մարմարիս հանգստյան գոտում թուրք մատուցողը զբոսաշրջիկ է սպանել։ DHA գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսիայից ժամանած 28-ամյա Վիկտոր Խոլոդկոն մահացել է հյուրանոցի մատուցողի հետ վիճաբանության արդյունքում։
Զբոսաշրջիկը դանակի հարվածներ է ստացել եւ հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վկայակոչելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին՝ ԶԼՄ-ները նշում են, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկը հյուրանոցի բար է գնացել փակվելուց հետո եւ պահանջել, որ իրեն սպասարկեն։
17-ամյա մատուցողը հրաժարվել է սպասարկել, ինչն էլ հանգեցրել է վիճաբանության։
Կասկածյալը ձերբակալվել է, իսկ կալանավորման հարցը դատարանը կքննարկի սեպտեմբերի 25-ին։