
Արﬔն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արﬔն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արﬔն Աշոտյանը:
«Սիրելի հայրենակիցներ, ես և Մանեն վերադարձել ենք Բաքվից, հիմա գտնվում ենք Թբիլիսիում: Անչափ շնորհակալ ենք ձեր քաջալերման, սատարման և սրտացավության համար: Նորից հավաստիացնում եմ, որ արել ենք աﬔն ինչ ﬔր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Կրկին շնորհակալ ենք և հուսով ենք ﬕ քանի օրից կհանդիպենք Երևանում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասում է Արﬔն Աշոտյանը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ևս իր կողﬕց շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության համար. «Ճիշտ է՝ ﬔնք հասանելիության խնդիր ունեինք: Կհանդիպենք Երևանում և մանրամասն կպատﬔնք ﬔր այցի մասին, և դուք ամբողջական պատկերացում կունենաք, թե այս օրերին ինչ էր կատարվում Բաքվում»:
Մենք վերադարձել ենք Բաքվից։ Mane Tandilyan
Gepostet von Armen Ashotyan am Samstag, 23. September 2017