Բրյուսելում մեկնարկում է Brexit-ի շուրջը բանակցությունների չորրորդ և վճռորոշ փուլը
Բրյուսելում սեպտեմբերի 25-ին սկսվում է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու (Brexit) պայմանների շուրջը բանակցությունների չորրորդ եւ վճռորոշ փուլը։ Երկու կողմերն էլ արդեն հասկանալ են տվել, որ մեծ հույսեր են տածում այդ փուլի առնչությամբ, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Դա երկու պատճառ ունի. նախ, վերջին օրերին Լոնդոնը եւ Բրյուսելը բանակցային գործընթացի սկզբից ի վեր առաջին անգամ մի շարք քայլեր են արել միմյանց ընդառաջ, իսկ երկրորդ, ներկայիս փուլը պետք է դառնա վերջինը եւ վճռորոշը Եվրամիության՝ հոկտեմբերի 19 – 20-ը կայանալիք գագաթնաժողովից առաջ, որի մեկնարկից առաջ կողմերը մտադրվել էին ավարտել բանակցային գործընթացի առաջին փուլը, որը նվիրված է եվրոպական ապահարզանի պայմանների ճշտմանը, եւ անցնել երկրորդ փուլին. ապագա հարաբերությունների սկզբունքների սահմանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: